Ձմեռային ճամբարի ուսումնական նախագիծ

20181221_102613

Հունվարի 8-25-նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Ժամանակահատվածը-հունվարի 8-25

Մասնակիցներ-3.1 դասարանցիներ

Ճամբարի ուղղությունները. 

  • Թումանյանն ամենուր

Սովորողներն ընտրում են Թումանյանի որևէ ստեղծագործություն, բեմադրում  և ներկայացնում։ Նրանք ամեն շաբաթ ներկայացնելու են տարբեր հեքիաթներ: Ներկայացմանը հյուր են լինելու կրտսեր և ավագ ընկերները։

Թումնյանի հեքիաթները բեմադրում են նաև տանը ընտանիքի անդամների մասնակցությամբ։

Նախագծի նպատակը

  Արտադրական փուլ. Բանավոր կապակցված խոսքի զարգացում,բառապաշարի ընդլայնում , կարդացածը  սեփական խոսքով արտահայտելու կարողություն մտքերը շարադրելու, հույզերը անկաշկանդ արտահայտելու, ինքնադրսևորվելու, ինքնարտահայտվելու հմտությունների և կարողությունների ձեռք բերում: Տեսախցիկի, հանդիսատեսի առջև անկաշկանդ արտահայտվելու կարողություն:

Ետարտադրական փուլ. Մասնակցություն մոնտաժային աշխատանքին:

  • Քաղաքային թափառումներ

Թափառումների ընթացքում, ուսումնասիրում և լուսանկարում ենք արձաններ, շինություներ, անցորդներին, գեղեցիկ տեսարանները:

  1. Կասկադ
  2. Օպերայի և բալետի ազգային և ակադեմիական թատրոն
  3. Կարապի լիճ
  4. Հյուսիսային պողոտա
  5. Հանրապետության հրապարակը
  6. Շրջայց, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում
  7. Հանգիստ,  ազգային խաղեր, մետրոյի հարակից այգում
  8. Վերադարձ դպրոց

ՈՒսումնասիրում ենք մեր Երևանը: Համացանցից տեղեկություններ ենք հավաքում մեր քաղաքի մասին, այնուհեև համացանցից գտնում ենք հին Երևանից նկարներ, ապա քաղաքային թափառումների շրջանակում լուսանկարներ ենք նկարում և կազմակերպում քաղաքային լուսանկարների ցուցահանդես «Իմ Երևան» խորագրով:

  • Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Նպատակը՝ Ձմեռային մարզական խաղերը կազմակերպվում է որպես դասավանդողների, սովորողների նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ ներդնել ոչ այնքան մասայականություն վայելող սպորտաձևերը: Որը կնպաստի մարզական կարողությունների-հմտությունների ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

  • ձմեռային մարզական խաղեր/ձնագնդի/
  • ձնային նկարչություն
  • դահուկ-սահնակ

 

Նախագծերի հայտագրում

նյութերի դիտում, քննարկում, ծանոթացում անվանակարգերի հետ

  • Բնագիտական-տեխնիկական նախագծեր

Դպրոցը բնագիտական-տեխնիկական լաբորատորիա

Նախապատրաստվում ենք Բնագիտատեխնիկական ստուգատեսին

  • բնագիտական փորձեր, ռոբոտների, լեգոների հավաքում
  • բնագիտական փորձերի իրականացում, արդյունքների գրանցում
  • ուսուցողական և զարգացնղ խաղերի ստեղծում տանը և դպրոցում
  • դպրոցը բնագիտա-տեխնիկական լաբորատորիա
  • բնագիտական արհեստանոց տանը

 

Advertisements

About marimiqaelyan

Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում` որպես դասավանդող: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Գեղարվեստի կրտսեր դպրոց, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am
Այս նյութը հրատարակվել է 2018-2019 ուսումնական տարի, Без рубрики, Նախագծային աշխատանք, ՈՒսումնական ձմեռ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s