Ամանորյա օրացույց

Advertisements
Հրատարակված՝ 2018-2019 ուսումնական տարի, Սարո Կարագուլյան, Սերո Կարագուլյան, Ամանորյա իրարանցում-ում | Թողնել մեկնաբանություն

Ամանորյա իրարանցում

Հրատարակված՝ 2018-2019 ուսումնական տարի, Շարբել Անտոնի Ալ Բըշռռաուի, Ամանորյա իրարանցում-ում | Թողնել մեկնաբանություն

Հեքիաթներ

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Մեդիաուրբաթ

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Կառուցողական խաղերը երրորդ դասարանում

Հրատարակված՝ 2018-2019 ուսումնական տարի-ում | Թողնել մեկնաբանություն

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Ներկայացումը՝  Հովհաննես Թումանյանի  «Հեքիաթներ»

Օրը՝  դեկտեմբերի 7

Ներկայացման սկիզբը՝ ժ. 12:00

Ավարտը՝ ժ.13:00

Մեկնումը դպրոցից՝  ժ.11: 15

Ժամանումը՝  ժ.13:30

Հասցեն՝ Վարդանանց փող., 18 շենք

 

Նպատակը՝  Դիտել ներկայացումը, համեմատել հեքիաթի հետ, յուրացնել ներկայացում դիտելու մշակույթը.

 

Խնդիրները, գործունեությունը

Կարդալ, քննարկել ստեղծագործությունը

Դիտել հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմները

Քննարկել, պատկերացում կազմել ներկայացում պատրաստելու նախագծի փուլերի մասին

  • հեքիաթի ընթերցում, յուրացում
  • սցենարի ստեղծում
  • հերոսների ընտրություն
  • սցենարի յուրացում
  • բեմադրության փորձեր
  • ներկայացման ազդագիր
  • ներկայացման տոմսեր, հրավիատոմսեր
  • ներկայացման պրեմիերա
  • թատրոն՝ շենքը, մարդիկ

Գծել քարտեզը, ուսումնասիրել ճանապարհը

Պատրաստել հարցեր դերասանների հետ հարցազրույցի համար

Հարցազրույց վարել դերասանների հետ

Բլոգների օրագիր բաժնում պատմել ներկայացման, տպավորությունների մասին

Հրատարակված՝ Без рубрики-ում | Թողնել մեկնաբանություն

Հեքիաթ փշատերև ծառի մասին 

Հեքիաթ փշատերև ծառի մասին 

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Բնութագրի՛ր փշատերևին:
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Հրատարակված՝ 2018-2019 ուսումնական տարի, Ընթերցարան-ում | Թողնել մեկնաբանություն