Բարձունքի հաղթահարում

20160924_115801

Նախագիծ — «Բարձունքի հաղթահարում» նկարչական պլեներ բարձունքից

Մասնակիցներ — Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-1 դասարան

Նախագծի իրականացման օրը —  Սեպտեմբերի 23

Ճամփորդության վայրը — Ծաղկունյաց լեռ կամ Ալիբեկ լեռնագագաթ:
Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում
• Թիմային /խմբով/ աշխատելու կարողությունների ձևավորում
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում
 Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ
  • թուղթ
  • գուաշ
  • վրձին
  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ
Ճամփորդության երթուղին
Երևան- Արզական- Նեղուցի վանք- Ծաղկունյաց լեռ
Մասնակիցները նախորոք ծանոթանում են նախագծին, պատրաստում՝ տեղեկություններ հավաքում ճամփորդության մասին, ուսումնասիրում, գրանցում հարցերը, նախնական վերաբերմունքը, կենտրոնանում իրենց հետաքրքրող-ոգևորող դրվագների վրա:

Ծաղկունյաց լեռ
Փամբակի լեռնաշղթայի միջին հատվածից հարավ-արևելյան ուղղությամբ Դևասար (2862 մ) հանգուցային գագաթով սկսում է Ծաղկունյաց լեոնաշղթան իր ամենաբարձր գագաթով` Ծաղկունյաց լեռով, (2820 մ) Աղվերանի մոտ Արքայից լեռ (2687 մ) հանգուցային գագաթով,  Ծաղկունյաց շղթայից սկսում է Թեղենյաց լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է (2851 մ)

Նեղուցի վանք, X-XI դդ.

Վանքը գտնվում է Ծաղկունյաց (որոշ աղբյուրներում նաև Ալիբեկ ) լեռան ստորոտում, Արզական գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք:
Վանքի շրջակայքում կա խաչքարերով հարուստ գերեզմանոց: Արզականը միջին դարերում հիշատակվում է Արտավազդական անունով: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ տաք հանքային ջրի աղբյուրներով:

 

About marimikaelyan

Բարև, բարեկամ: Ես Մարի Միքայելյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Ես մանկավարժ եմ և աշխատում եմ Հայաստանի հանրապետությունում միակ մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրում՝ որպես դասվար: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am
Այս նյութը հրատարակվել է 2017 - 2018 ուսումնական տարի, Ուսումնական նախագծեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն