Աշխատանքային նախագիծ 19.09.17 — 23.09.17

23.09.17 — Ճամփորդություն   դեպի Կոտայքի մարզ, Արզական, Նեղուցի սուրբ Աստվածածին վանք
Նախատեսված ուսումնական նախագծեր՝ «Բարձունքի հաղթահարում»«Լողափնյա աշուն»«Տիեզերք»«Ես», «Կոմիտասյան օրեր» նախագծերի ամփոփում։
Մայրենի
Ես, իմ ընտանիքը, իմ անունը, իմ խաղալիքը
Պատմում են իրենց, իրենց ընտանիքների մասին, ի՞նչ է նշանակում, ի՞նչ ծագում ունի իրենց անունները։ Գրում են ընտանիքի անդամների անունները։

Տեղեկություն Կոմիտասի  կյանքի և ստեղծագործության մասին
Բառային աշխատանքներ, բառախաղեր՝ ամեն սովորող  գրատախտակին մուտքագրում է մեկ բառ, որից հետո մուտքագրած բառերը միացնելով ստանում ենք նոր բառեր
Շաբաթվա ընթերցանություն՝
                                      Կատուների թագավոր մուկը
Լինում է չի լինում, մի թագավոր է լինում: Այդ թագավորը ղեկավարում էր կատուների քաղաքը: Կատուները շատ էին սիրում իրենց թագավորին, որովհետև նա շատ բարի էր և կատարում էր նրանց ցանկությունները: Մի օր կատուները օգտվեցին թագավորի բարությունից և որոշեցին ուտել իրենց թագավորին: Հենց այդ օրվանից, մուկը հենց տեսնում է կատվին փախնում է:

ՈԻրախ մաթեմատիկա՝

Անցածի կրկնողություն
Բանավոր հաշիվ, նախորդ և հաջորդ թվեր
Միանիշ և երկնիշ թվեր
Թվերի համեմատում
Տասնյակ

1. Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:

2. Երկու ընկերներից մեկն ասում է մյուսին.
— Եթե ինձ երկու ռուբլի տաս, այդ դեպքում ես քեզանից երկու անգամ շատ դրամ կունենամ: Երկրորդը պատասխանում է.
— Եթե դու լավ ընկեր ես, դու՛ ինձ տուր երկու ռուբլի և մենք կունենանք հավասար քանկությամբ դրամ:
Քանի՞ ռուբլի ուներ յուրաքանչյուրը:

3. Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ:
Ես քանի՞ տարեկան եմ:

Ես և շրջակա
«Տիեզերք» նախագիծ
Տեղեկություն ենք հավաքում արևի և լուսնի մասին։

Տեխնոլոգիա
Գունավոր թղթերից պատրաստում են տիեզերքն ով ինչպես պատկերացնում է։

Մարմնակրթություն
Շարային վարժություններ, ամենօրյա քայլք,մարզանք, մարզական խաղեր, հեծանիվ, լող։

Սովորողի ընտրությամբ գործունեություն
Շախմատ
Օտար լեզուներ
Անգլերեն
Ռուսերեն
Երգ
Արև, արև
Կաքավիկ 
Լորիկ

Միջավայրի խնամք՝ հերթապահություն բակում, սենյակային բույսերի խնամում , ջրում։

About marimikaelyan

Բարև, բարեկամ: Ես Մարի Միքայելյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Ես մանկավարժ եմ և աշխատում եմ Հայաստանի հանրապետությունում միակ մեդիակրթություն իրականացնող կրթահամալիրում՝ որպես դասվար: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հասցե՝ Րաֆֆու 69/1, Հեռ. 73 52 10, Էլ. հասցե՝ artschool@mskh.am
Այս նյութը հրատարակվել է 2017 - 2018 ուսումնական տարի, Ծրագրային բաժին-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն